Միացյալ Նահանգներ

Ռուբիոն և Ուիթքոֆը Ֆրանսիայում կքննարկեն Ուկրաինայի, Իրանի և մաքսատուրքերի հարցերը. POLITICO

2 րոպեի ընթերցում

Ռուբիոն և Ուիթքոֆը Ֆրանսիայում կքննարկեն Ուկրաինայի, Իրանի և մաքսատուրքերի հարցերը. POLITICO

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը ծրագրում են այս շաբաթ այցելել Փարիզ՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտությունը, Իրանի հետ փոխգործակցությունը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով ուղևորության պլաններին ծանոթ երկու աղբյուրի։

Ակնկալվում է, որ Ուիթքոֆը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ Ռուբիոն բանակցություններ կվարի հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Բացի Ուկրաինայից, Իրանից և մաքսատուրքերից, օրակարգում կլինի իրավիճակը Գազայի հատվածում, որտեղ Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում։

Երկու հանդիպումների ստույգ ժամկետները չեն նշվում, սակայն դրանք, ըստ աղբյուրների, պետք է տեղի ունենան այս շաբաթ, նախքան Ռուբիոն կմեկնի Աֆրիկա։

Մակրոնի բանակցություններն Ուիթքոֆի հետ տեղի կունենան Սանկտ Պետերբուրգ վերջինիս այցից օրեր անց. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ապրիլի 11-ին հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Հրատարակությունը հիշեցնում է, որ Մակրոնն առաջնորդում է Եվրոպայի ջանքերը Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, որը կարող է ներառել նաև այնտեղ հակամարտության ավարտից հետո խաղաղապահ ուժերի տեղակայումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում