Ալեն Սիմոնյանն ու Տանյա Ֆայոնը քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին հանդիպել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում` զրուցակիցները կարեւորել են դրա հետագա խորացումը երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից:
«Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի` արդեն ավարտին հասցված նախագծին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստան-ԵՄ օրակարգին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանը Տանյա Ֆայոնի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի խնդրին: