Ալժիրի կողմից ֆրանսիացի պաշտոնյաների արտաքսումը «հետևանքներ կունենա». Ֆրանսիայի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն քննադատել է ֆրանսիացի 12 դիվանագետի արտաքսելու Ալժիրի որոշումը և նախազգուշացրել է դրա հետևանքների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24-ը։

Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Ալժիրի քայլը «ցավալի է» և «չի մնա առանց հետևանքների»։ Նա հավելել է, որ եթե «Ալժիրն ընտրի էսկալացումն, ապա մենք կպատասխանենք մեծագույն կոշտությամբ»։

Ալժիրի արտգործնախարարությունը ֆրանսիացի 12 դիվանագետի «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել Ֆրանսիայում Ալժիրի հյուպատոսարանի պաշտոնյայի ձերբակալությունից հետո: Ալժիրը դա որակել էր որպես «ստոր արարք» և դրանում մեղադրել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարին։ 

Ապրիլի 11-ին Ֆրանսիայի դատախազները մեղադրանք էին առաջադրել երեք ալժիրցու, այդ թվում՝ հյուպատոսարանի մեկ աշխատակցի՝ 2024 թվականին Փարիզի արվարձաններից մեկում Ալժիրի կառավարության ընդդիմախոսներից մեկի առևանգմանը մասնակցության կասկածանքով։ Երեք կասկածյալները կալանքի տակ են պահվում։

Հայերեն English Français Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում