Սիրիայի նախագահն ԱՄԷ իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները

2 րոպեի ընթերցում

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ աշ-Շարաան և նրան ուղեկցող պատվիրակությունը մեկնել են Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նրանց Աբու Դաբիի ալ-Շատի պալատում ընդունել է ԱՄԷ նախագահ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ-Նահյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շայբանին X-ի իր էջում հաստատել է, որ Սիրայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորած սիրիական պատվիրակության այցն ԱՄԷ նշանակալի ձեռքբերումների է հասել՝ դրանք որակելով «հիանալի»:

«Նախագահ Ահմեդ աշ-Շարաայի ջանքերի շնորհիվ այսօր ԱՄԷ-ում մեծ ձեռքբերումներ են գրանցվել, մասնավորապես ներդրումների, օդային հաղորդակցության վերականգնման և բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում»,-նշել է նա:

Էմիրաթական WAM  գործակալության տեղեկություններով՝ ԱՄԷ նախագահը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը Սիրիայի անցումային գործընթացում մարտահրավերներին դիմակայելու և երկրի վերակառուցմանն օժանդակելու հարցում։ ԱՄԷ նախագահը կրկին շեշտել է իր երկրի հաստատուն դիրքորոշումը Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում։

«Սիրիայի կայունությունն ու անվտանգության ամրապնդումը բխում է տարածաշրջանի շահերից, և ԱՄԷ-ն ջանք չի խնայի առաջիկայում հնարավորինս օգնություն ցուցաբերելու Սիրիային և եղբայրական ժողովրդին»,- նշել է նա։

Սա Սիրիայի  նախագահ Ահմեդ աշ-Շարաայի առաջին այցն է ԱՄԷ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան