Պատահարներ

Հրշեջները մարել են Էջմիածում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Էջմիածում բռնկված հրդեհը

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 13-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացել, որ Էջմիածին քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի տներից մեկին կից այրվում է շոգեբաղնիք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Նարեկացու փողոցի տներից մեկի բակում գտնվող շոգեբաղնիքում (մոտ 15 քմ) և զրուցարան-տաղավարի տանիքում (մոտ 40 քմ):

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 13:23-ին: Այրվել են զրուցարան-տաղավարի փայտե առաստաղը՝ մասամբ (մոտ 33 քմ) և շոգեբաղնիքը։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում