Մարզեր

Նռնաձոր բնակավայրի համար կառուցվում է նոր ճանապարհ և մանկապարտեզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

1 րոպեի ընթերցում

Նռնաձոր բնակավայրի համար կառուցվում է նոր ճանապարհ և մանկապարտեզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ և մանկապարտեզ է կառուցվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:

«Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ»,- գրել է վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է ապրիլի 11-ից, որտեղ  ծանոթացել է Սյունիքում իրականացված և ընթացող ծրագրերին, ինչպես նաև  մասնակցել  է Էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում