Ռուսաստան

Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Արևմուտքում սառեցված ակտիվների նկատմամբ իր իրավունքներից. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Արևմուտքում սառեցված ակտիվների նկատմամբ իր իրավունքներից. Պեսկով

Մոսկվան չի հրաժարվի Արևմուտքում սառեցված իր ակտիվների հանդեպ իրավունքներից և չի դադարի դրանք պաշտպանելուց։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը երբեք չի հրաժարվի իր սեփական ակտիվների նկատմամբ իրավունքներից և չի հրաժարվի այդ իրավունքների պաշտպանությունից», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Եվրամիությունը, Կանադան, ԱՄՆ-ն ու Ճապոնիան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ծավալումից հետո սառեցրել են ՌԴ-ի շուրջ 300 միլիարդ դոլարի չափով ակտիվները։ Դրանցից մոտավորապես 5-6 միլիարդ դոլարը գտնվում է Միացյալ Նահանգներում, իսկ մեծ մասը՝ Եվրոպայում, այդ թվում՝ Բելգիայի միջազգային Euroclear հարթակում, որտեղ պահվում է 210 միլիարդ դոլար։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում