Սեր, խանդ, զվարճալի իրավիճակներ․ Նարեկ Դուրյանի «Օ՜ լա լա, մսյո Պոլ» կատակերգությունը «Բոհեմ»-ի խաղացանկում է

1 րոպեի ընթերցում

Նարեկ Դուրյանի նոր «Օ՜ լա լա, մսյո Պոլ» ներկայացումը, որը դասական ֆրանսիական կատակերգություն է, համալրել է «Բոհեմ» թատրոնի խաղացանկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Նարեկ Դուրյանը, որը թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, նշում է՝ ներկայացման հիմքում ընտանեկան դասական եռանկյունի է, որն այստեղ քառանկյունի է դարձել. ամուսիններն ունեն նոր սիրելիներ, պետք է բաժանվեն ու պատ քաշեն տան մեջ։ 

«Իսկական իրավիճակային կատակերգություն է: Այս ներկայացման պարագայում որոշեցի անպայման երկու բան անել․ առաջինը՝ գործողությունները ծավալվում են Ֆրանսիայում. երևի կարոտել եմ։ Բոլոր գործող անձիք ֆրանսիացիներ են, միայն մեկն է իտալացի։ Երկրորդը, որ որոշեցի նոր խմբի հետ աշխատել, քանի որ ցանկացա՝ թատրոնում բազմազանությունը շատ լինի»,-նշում է Դուրյանը։

Դերերում են Նարեկ Դուրյանը, Սամվել Թոփալյանը, Աննա Մարտիրոսյանը, Լիա Զախարյանն ու Խաչիկ Դարբինյանը։ Բեմադրությունը` Նարեկ Դուրյանի, բեմադրիչի օգնականներն են Թելման Առաքելյանն ու Սիրանուշ Երիկյանը, պրոդյուսերը Քրիստինե Հովհաննիսյանն է։ 

«Օ՜ լա լա, մսյո Պոլ» ներկայացումը բեմում կլինի ապրիլի 9-ին, 11-ին, 13-ին, 15-ին, 16-ին և 18-ին։ 

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ