Թուրքիա

Սիրիայի առաջնորդը կայցելի Թուրքիա և բանակցություններ կվարի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

1 րոպեի ընթերցում

Սիրիայի առաջնորդը կայցելի Թուրքիա և բանակցություններ կվարի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ աշ-Շարաան բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում է Kommersant-ը, այս մասին   ապրիլի 7-ին հայտնել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ  Օմեր Չելիքը:

Նա նշել է, որ Ահմեդ աշ-Շարաան կմասնակցի նաև Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին, որը կանցկացվի Թուրքիայի Անթալիա քաղաքում ապրիլի 11-13-ը։

Ըստ աղբյուրի՝ Սիրիայի առաջնորդը Թուրքիա կժամանի ապրիլի 9-ին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում