Պատահարներ

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 6-ին, ժամը 10:23-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Volkswagen մակնիշի ավտոմեքենան մոտ 20 մ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում