Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Խակասիայի Հանրապետությունում փոթորկի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի: Այս մասին հայտնել է տարածաշրջանային առողջապահության նախարարությունը Telegram ալիքում:

«Աղետների բժշկության հանրապետական կենտրոնի օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Խակասիայի առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպություններ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել է 32 մարդ, այդ թվում ՝ մեկ երեխա։  Հիվանդանոց է տեղափոխվել հինգ մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Բոլոր մյուս հիվանդները գտնվում են ամբուլատոր բուժման մեջ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է հրապարակման մեջ:

Նախօրեին Սիբիրի շրջաններում՝ Խակասիայում, Կրասնոյարսկի երկրամասում, Կեմերովոյի և Իրկուտսկի մարզերում մոլեգնում էր փոթորիկը՝ քամու վայրկյանում մինչև 33 մետր պոռթկումներով: Վատ եղանակի պատճառով էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել։  Ուժեղ քամին նպաստել է կրակի տարածմանը. սկսվել են բնական հրդեհներ։ Խակասիայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան