Քաղաքականություն

Թրամփն արձագանքել է Չինաստանի կողմից պատասխան մաքսատուրքեր սահմանելուն

1 րոպեի ընթերցում

Թրամփն արձագանքել է Չինաստանի կողմից պատասխան մաքսատուրքեր սահմանելուն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի կողմից պատասխան մաքսատուրքերի սահմանման ֆոնին հայտարարել է, որ Չինաստանը ճիշտ չի գործել և խուճապի է մատնվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թրամփը համապատասխան գրառում է կատարել Truth Social հարթակում։

«Չինաստանը ճիշտ չի գործել և խուճապի է մատնվել, մինչդեռ չինական կողմն իրեն նման բան չպետք է թույլ տար»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը։ 

Ավելի վաղ Չինաստանի Պետխորհուրդը հայտարարել էր ԱՄՆ-ից բոլոր ապրանքների համար 34 տոկոս լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին։ Բանաձևն ուժի մեջ է մտնելու ապրիլի 10-ից։ Չինական կողմի որոշումը պատասխան էր ամերիկյան իշխանությունների նմանատիպ գործողություններին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում