Արայիկ Հարությունյանը ՀՀ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ քննարկել է էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ապրիլի 3-ին Կառավարությունում հանդիպել է ՀՀ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը, համակարգում առկա խնդիրները: Անդրադարձ է կատարվել  դեղատոմսերի լրացման և շրջանառության հետ կապված հարցերին: 

Արայիկ Հարությունյանը կարևորել է էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը և ընդգծել. 

«Սա մեզ համար սկզբունքային հարց է: Բարեփոխումն ինքնանպատակ չի արվում, այն ունի  կարևոր բովանդակություն»:   

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ հանդիպման նպատակն է համագործակցության միջոցով վեր հանել ոլորտում առկա բացերը, քննարկել դրանց լուծման ճանապարհները:   

Թեմայի շուրջ ծավալվել է քննարկում, ներկաները մտքեր են փոխանակել համակարգի սահուն և արդյունավետ կիրարկումն ապահովող մեխանիզմների լավարկման և պարզեցման, համակարգի բարելավման  շուրջ: Ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ: 

Ամփոփելով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ մեկ տարվա ընթացքում համակարգը զգալի բարելավվել է; Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել    համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ քայլերի իրականացումը: 

Հայերեն Русский

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը