Տեխնիկական անճշտությունների պատճառով Գյումրիի որոշ տեղամասերում կլինի վերահաշվարկ

2 րոպեի ընթերցում

Տեխնիկական անճշտությունների պատճառով Գյումրիի մի քանի տեղամասերում կլինի վերահաշվարկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 31-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ նշեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը: Հանձնաժողովի նիստի օրակարգում միայն մեկ հարց էր՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախնական արդյունքների ամփոփում և արձանագրությամբ վավերացում:

Վերահաշվարկը հիմնականում տեխնիկական խնդրի պատճառով է: «Հինգ տեղամասերում արձանագրվել են անճշտություններ արձանագրություններում՝ տրամադրվող կտրոնների թվի հետ կապված: Դա հիմնականում տեխնիկական խնդիր է, որը վերաբերում է հանձնաժողովի կողմից տրամադրած համարակալված կտրոններին, բայց ամեն դեպքում մեր կողմից վերահաշվարկ կարվի, որպեսզի չլինեն խոսակցություններ անճշտությունների մասին. դրանք 31/22, 31/70, 31/67, 31/50, 31/41 տեղամասերն են»,-նշեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ հավելելով, որ հնարավոր է նաև այս տեղամասերից բացի, պատահականության սկզբունքով, վերահաշվարկ արվի նաև ևս երեք տեղամասում: 

Թիվ 31 ԸԸՀ-ն քաղաքացիական ուժերի կողմից վերահաշվարկի դիմումներ մինչ այս պահը չի ստացել։ Ուժերը դա կարող են անել մինչև ապրիլի 1-ը, ժամը 11:00-ն:

Անդրադառնալով ընտրությունների ընթացքին՝ թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը գրավոր բողոքներ ընտրախախտումների մասին որևէ քաղաքական ուժից չեն ստացել:

«Եղել է բողոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, որը վերաբերել է ոչ թե ընտրական պրոցեսին, այլ ընտրության օրը քարոզչությանը: Մենք այդ փաստերը կուսումնասիրենք: Մեկ գրություն էլ ստացել ենք ՀՀ Ոստիկանությունից այն մասին, որ իրենք զանգ են ստացել քաղաքացուց, ով բողոքել է, որ հանձնաժողովի նախագահը իր գործառույթներին չի տիրապետում»: 

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին