Իրավունք

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ

4 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեն ամփոփել է 2025 թվականի մարտի 30-ին Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ դատախազության կողմից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է 10 քրեական վարույթ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու, ինչպես նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու և խուլիգանություն կատարելու  հատկանիշներով: 

Մասնավորապես՝ Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ՝ սոցիալական ցանցերի հրապարակումների ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթները վերաբերում են հետևյալ դեպքերին՝

Թիվ 31/02 ընտրատեղամասում ընտրողը քվեախցիկում իրականացրել է լուսանկարահանում:

Թիվ 31/70 և 31/17 ընտրատեղամասերում արձանագրվել է բաց քվեարկության փորձի 2 դեպք:

Շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուներին ուղղորդել են քվեարկել թեկնածուներից մեկի օգտին: 

Թիվ 31/03 ընտրատեղամասում վստահված անձն ուղղորդել է ընտրողին՝ հօգուտ թեկնածուներից մեկին:

Թիվ 31/37 ընտրատեղամասից հեռացրել են հավատարմագրված դիտորդին այն բանից հետո, երբ նա բարձրաձայնել է տեղամասում տեղի ունեցող խախտումների մասին: Հանձնաժողովի նախագահն անընդհատ առաջարկել է օգնող տրամադրել ընտրողներին: Առաջարկվող օգնությունը կրել է զանգվածային բնույթ, ինչի մասին դիտորդը բարձրաձայնել և պահանջել է արձանագրել ուղղորդման փաստը գրանցամատյանում, սակայն հանձնաժողովը դիտորդին հեռացրել է տեղամասից:

Թիվ 31/4 ընտրատեղամասում դեռևս ինքնությունը չպարզված 2 անձի կողմից ճնշում է գործադրվել վստահված անձի նկատմամբ:

Թիվ 31/3 ընտրատեղամաս մտած անձը հարվածել է իրեն լուսանկարահանող դիտորդի հեռախոսին:

Թիվ 31/70 ընտրատեղամասում անհայտ քաղաքացին ստանալով իր անձը հաստատող կտրոնը, առանց քվեարկությանը մասնակցելու դուրս է եկել ընտրատեղամասից և իր վերաբերյալ տվյալներ պարունակող քվեարկության կտրոնը խմբային շահերից ելնելով փորձել է հափշտակել:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ Ե.Մ.-ի կողմից անձի նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու վերաբերյալ հարցազրույցի տեսաձայնագրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշված 10 քրեական վարույթներով կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Պակիստանը հայտարարել է, որ ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է պաշտպանվելու համար

Հայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան

Պարեկներն ապրիլի 21-ից 28-ը Երևանում հայտնաբերել են 4 073, մարզերում՝ 13 960 խախտում

SIL Insurance-ը նշեց իր 25-ամյակը՝ վերաբրենդավորումով ազդարարելով նոր մեկնարկ

Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունները հիմնվում են և պետք է հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա. Նիկոլ Փաշինյան

Բեռտա Մարտիրոսյանի լուսանկարները մեկ շաբաթ շարունակ ներկայացվելու են Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պաշտոնական էջում

Էստոնիան կաջակցի Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու գործընթացում

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Էստոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան