Պատահարներ

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է խոտածածկույթ

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է խոտածածկույթ

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 25-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացել, որ Նորամարգ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է խոտածածկույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Սահմանապահների փողոցի հողատարածքներից մեկում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։14-ին, մարվել՝ 18։40-ին: Այրվել է խոտածածկույթ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում