Ռուսաստան

Ուկրաինան ի սկզբանե աջակցել է առանց նախապայմանների պատերազմի անհապաղ դադարեցմանը, բայց սպասում է կոնկրետ քայլերի․ Զելենսկի

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան ի սկզբանե աջակցել է առանց նախապայմանների պատերազմի անհապաղ դադարեցմանը, բայց սպասում է կոնկրետ քայլերի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևն ի սկզբանե կողմ է եղել Ռուսաստանի հետ պատերազմի անհապաղ դադարեցմանը՝ առանց որևէ նախապայմանների, սակայն ակնկալում է տեսնել նաև գործնական քայլեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։

«Դա շատ ավելի արագ ճանապարհ է, քան անվերջ տեխնիկական բանակցությունները։ Բայց մենք դեմ չենք որևէ ձևաչափի, որը մեզ կմոտեցնի խաղաղության»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ առաջին և սկզբունքային քայլերից մեկը պետք է լինի քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների դադարեցումը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր այդ մասին՝ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան այժմ կազմում է այն օբյեկտների ցանկը, որոնք առաջնահերթ պաշտպանված պետք է լինեն նման հարձակումներից։

Նա հավելել է, որ բանակցությունների արդյունքը ցույց կտա, թե որքան լուրջ են հակամարտող կողմերի խաղաղության հասնելու մտադրությունները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում