ՀՀ ԱԺ նախագահը Մեքսիկայի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարության խնդրի վրա
1 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ հայ-մեքսիկական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ալեն Սիմոնյանը նաեւ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարության խնդրի վրա: