Արաբական երկրները դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

2 րոպեի ընթերցում

Արաբական մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը, Հորդանանը, Եգիպտոսը և Քուվեյթը դատապարտել են իսրայելական ուժերի հարձակումները սիրիական տարածքների ուղղությամբ՝ ընդգծելով, որ դրանք վտանգավոր էսկալացիա են և Սիրիայի ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Syria TV-ն։

Արաբական երկրները կոչ են արել միջազգային դերակատարներին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «դատապարտել իսրայելական այս կրկնվող խախտումները և վերջ դնել Իսրայելի անպատասխանատու քաղաքականությանը,  պարտավորեցնել դադարեցնել սիրիական տարածքի օկուպացիան և պահպանել միջազգային իրավունք կանոնները»:

Նախորդ երկու օրերին իսրայելական բանակը ռմբակոծել է Հոմս քաղաքից հարավ գտնվող Շինշար և Շամսին գյուղերում գտնվող ռազմական դիրքերը, բացի այդ իսրայելական ուժերը մեծ շարասյունով առաջ են շարժվել դեպի Կունեյտրայի շրջանի ալ-Ադնանիյա գյուղ: 

Մարտի 17-ին իսրայելական ռազմական ինքնաթիռները մի քանի ավիահարվածներ էին հասցրել սիրիական Դարաա նահանգին, ինչի հետևանքով զոհվել էր երեք և վիրավորվել 19 խաղաղ բնակիչ։ 

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Սիրիան ականատես է եղել իսրայելական էսկալացիայի, երբ իսրայելական օդային և ցամաքային ուժերը հարձակումներ են իրականացրել տարբեր շրջանների ուղղությամբ։

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո իսրայելական ուժերը գրավել էին Կունեյտրայի բուֆերային գոտին և հսկողություն սահմանել Հերմոն լեռան վրա՝ ռմբակոծելով հարյուրավոր ռազմական օբյեկտներ՝ նպատակ ունենալով ոչնչացնել սիրիական բանակի ենթակառուցվածքները:

Զուգահեռաբար իսրայելական ուժերը Հերմոն լեռից մինչև Յարմուկի ավազան ընկած տարածքում նոր ռազմաբազաներ են կառուցում։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան