Աշխարհ

Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ հեռախոսազրույցի պլանների մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ մարտի 19-ին պլանավորում է հեռախոսազրույց անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ժամանակ կխոսվի այն համաձայնությունների մասին, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահի զրույցի ընթացքում։ 

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Kyivindependent-ը, այս մասին Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Այսօր ես շփում կունենամ նախագահ Թրամփի հետ: Մենք այսօր  կքննարկենք հետագա քայլերի մանրամասները: Ակնկալում եմ, որ ես նրանից կլսեմ Պուտինի հետ նրա զրույցի մանրամասները», - ասել է Զելենսկին։

Անդրադառնալով Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև կայացած բանակցություններին՝ Զելենսկին ասել է. «Ես հավատում եմ, որ ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով, բացի Ռուսաստանից, որը միշտ տխուր է, երբ ինչ-որ բան ճիշտ ուղղությամբ է գնում»։ 

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

Ուկրաինան ի սկզբանե աջակցել է առանց նախապայմանների պատերազմի անհապաղ դադարեցմանը, բայց սպասում է կոնկրետ քայլերի․ Զելենսկի

Մայրաքաղաքում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը

Հայաստանի բանկերի միությունը տվել է «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը

Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում Ուկրաինայում տարածքների բաժանման և լիակատար հրադադարի շուրջ

ՀՀ ԱԳ նախարարը և Մեծ Բրիտանիայի պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ԱՄՆ-ը փորձարկում է վեցերորդ սերնդի F-47-ը կործանիչ․ այն կնախագծի Boeing-ը

Նիդեռլանդները նախատեսում է կրկնակի ավելացնել բանակի զինծառայողների թիվը

Գերմանիան առգրավել է ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավ՝ բեռնված 40 մլն եվրոյի նավթով