Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ հեռախոսազրույցի պլանների մասին
1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ մարտի 19-ին պլանավորում է հեռախոսազրույց անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ժամանակ կխոսվի այն համաձայնությունների մասին, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահի զրույցի ընթացքում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Kyivindependent-ը, այս մասին Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այսօր ես շփում կունենամ նախագահ Թրամփի հետ: Մենք այսօր կքննարկենք հետագա քայլերի մանրամասները: Ակնկալում եմ, որ ես նրանից կլսեմ Պուտինի հետ նրա զրույցի մանրամասները», - ասել է Զելենսկին։
Անդրադառնալով Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև կայացած բանակցություններին՝ Զելենսկին ասել է. «Ես հավատում եմ, որ ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով, բացի Ռուսաստանից, որը միշտ տխուր է, երբ ինչ-որ բան ճիշտ ուղղությամբ է գնում»։