Երևանն ակնկալում է խորացնել երկկողմ համագործակցությունը Դուբլինի հետ․ ԱԳՆ-ն շնորհավորել է Իռլանդիային Սուրբ Պատրիկի օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Սուրբ Պատրիկի օրվա առթիվ շնորհավորել է Իռլանդիային՝ երկրի կառավարությանն ու ժողովրդին մաղթելով խաղաղություն, բարգավաճում և հաջողություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։
Congratulations, #Ireland, on St. Patrick’s Day!🍀#Armenia values its strong ties w/🇮🇪 & looks forward to deepening bilateral cooperation, including within 🇦🇲-🇪🇺partnership.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) March 17, 2025
Wishing peace, success & prosperity to the Government & people of Ireland! pic.twitter.com/3HFCgxYtWy
«Հայաստանը գնահատում է ամուր կապերը Իռլանդիայի հետ և ակնկալում է խորացնել երկկողմ համագործակցությունն, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում։ Մաղթում ենք խաղաղություն, հաջողություն և բարգավաճում Իռլանդիայի կառավարությանն ու ժողովրդին»,-ասված է գերատեսչության գրառման մեջ:
Իռլանդիայում Սուրբ Պատրիկի օրը նշում են մարտի 17-ին: