Քաղաքականություն

Գյումրիում պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը

 

 Գյումրիում մարտի 15-ին պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գյումրու ավագանու համար պայքարող  քաղաքական ուժերն իրենց ծրագրերը ներկայացնելու հնարավորություն ունեն մինչև մարտի 28-ը ներառյալ:

Այս ընթացքում, ըստ ընտրական օրենսգրքի սահմանված կարգի, ուժերը կիրականացնեն իրենց քարոզն ինչպես դեմ-առ-դեմ, այնպես էլ՝ Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով, ինչպես նաև ՀՀ-ում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի՝ Շիրակի մարզում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողների կողմից:

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն:

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ներկայանում են հետևյալ հերթականությամբ.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն»՝ 2

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»՝ 5

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8

«Իմ հզոր համայնք»՝ 9   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում