Քաղաքականություն

Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը խաղաղության պայմանագրի դրույթների շուրջ

1 րոպեի ընթերցում

Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը խաղաղության պայմանագրի դրույթների շուրջ

Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը խաղաղության պայմանագրի դրույթների շուրջ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել  է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային, որի հայտարարությունը հրապարակվել է Իրանի ԱԳՆ-ի կայքում։ 

«Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության մասին լուրերը երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի դրույթների շուրջ՝  համարելով դա անհրաժեշտ և կարևոր քայլ Հարավային Կովկասում  երկարատև խաղաղության հասնելու համար։ ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ վեճերը երկխոսության միջոցով լուծելուն երկու կողմերի հանձնառության շնորհիվ շուտով ականատես կլինենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության հաստատմանը»,- նշված է հայտարարության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում