Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել ռուսական ակտիվների բռնագրավման բանաձևին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Ազգային ժողովը մարտի 12-ի երեկոյան հավանություն է տվել Ուկրաինային օգնությունն ավելացնելու շուրջ բանաձևին, որն, ի թիվս այլ բաների, կոչ է անում բռնագրավել ռուսական սառեցված ակտիվները: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 288 պատգամավոր, դեմ՝ 54-ը, հայտնել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն Պիվեն։

Ընդ որում, փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ ռուսական ակտիվները հնարավոր չէ բռնագրավել, քանի որ դա կհակասի միջազգային իրավունքին։ Այնուհետև նա հանձնարարել էր ֆինանսների նախարարությանը ուսումնասիրել նման որոշման հնարավոր հետևանքները։

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ծավալած ռազմական գործողություններից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են Ռուսաստանի արժութային պահուստների գրեթե կեսը՝ մոտավորապես 300 միլիարդ եվրո։ Դրանից ավելի քան 200 միլիարդը գտնվում է Եվրամիությունում, հիմնականում՝ բելգիական Euroclear-ի՝ աշխարհի խոշորագույն քլիրինգային-հաշվարկային համակարգերից մեկի հաշիվների վրա:

ՌԴ արտաքին գործերի նախարարությունում Եվրոպայում ռուսական ակտիվների սառեցումը որակել են «գողություն»՝ նշելով, որ ԵՄ-ն թիրախավորում է ոչ միայն մասնավոր անձանց միջոցները, այլև պետական ​​ակտիվները: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ Մոսկվան կպատասխանի ակտիվների բռնագրավմանը։ 

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին