Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում բռնկված հրդեհը, երկու քաղաքացի տուժել է

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում բռնկված հրդեհը, երկու քաղաքացի տուժել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 12-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մոտակայքում հրդեհ է բռնկվել․ կա տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի «Հուր հոբի» կոչվող հանդամասում:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ևս մեկ քաղաքացի է այրվածքներով դիմել բժշկական կենտրոն։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 13:52-ին: Այրվել են խաղողի այգիներ և մացառուտ:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակայքում գտնվող այգիներ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում