Թուրք լրագրողը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայի վրա Ադրբեջանի աճող ազդեցության վերաբերյալ

5 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից թուրքական ԶԼՄ-ների համար կազմակերպված մեդիատուրի շրջանակներում Հայաստանում գտնվող թուրք լրագրող Բարչըն Յինանչը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների և տարածաշրջանի վրա դրանց ազդեցության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարչըն Յինանչը «Ո՞վ է որոշումներ կայացնում. Ադրբեջանի աճող ազդեցությունը Թուրքիայի վրա» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է «turkeyindepth.com» կայքում, նշել է, որ չնայած Ադրբեջանի ու Թուրքիայի միջև լավ հարաբերություններին, նրանք ունեն տարաձայնություններ Կովկասում խաղաղության հարցում։ 

Ըստ հեղինակի՝ Ուկրաինայում հնարավոր խաղաղության գործարքով պայմանավորված, Թուրքիան տարածաշրջանում խաղաղության պայմանագրի կնքումն առաջնահերթ է համարում, մինչդեռ՝ Բաքուն այդ հարցում չի շտապում և թվում է, թե անհանգստացած չէ Ուկրաինայում խաղաղության հաստատման դեպքում Ռուսաստանի՝ տարածաշրջան վերադարձով։

 Յինանչը ուշագրավ համեմատություն է արել՝ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները նմանեցնելով ԱՄՆ-Իսրայել հարաբերություններին, որտեղ մեծ պետության արտաքին քաղաքականությունը դարձել է փոքրի «պատանդը»։ 

Այս համատեքստում Յինանչը հետևյալ շեշտադրումներն է արել․

 - Ալիևը Հայաստանի հետ հարաբերություններում Անկարային մանևրելու որևէ հնարավորություն չի թողնում։

 - Բաքուն թույլ չի տալիս է Անկարային երկխոսություն սկսել Երևանի հետ՝ չնայած Ղարաբաղյան պատերազմի ավարտին և Բաքվի ու Երևանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին։

 - Թեև Թուրքիան նախապես խոստացել էր զուգահեռ երկխոսություն, սակայն Բաքուն ցանկանում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան սկսի միայն Բաքու-Երևան վերջնական համաձայնությունից հետո։   

    Յինանչն անդրադարձել է նաև Անկարայի քայլերին, որոնք Բաքվի կողմից դիմադրության են հանդիպում․ 

- Թուրքիան հորդորում է Ադրբեջանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սակայն Ալիևն անտեսում է այս կոչերը։ 

- Թուրքիան Նիկոլ Փաշինյանին տեսնում է որպես կարևոր հնարավորություն՝ խաղաղության հասնելու համար, սակայն Ադրբեջանը շարունակում է կոշտ դիրքորոշում ցուցաբերել։ 

Տարածաշրջանում երկու երկրների տարբերվող մոտեցումների և շահերի վերաբերյալ թուրք լրագրողը հետևյալ շեշտադրումներն է արել․

 - Ուկրաինայում սեփական պայմաններով խաղաղության հասնելու դեպքում Ռուսաստանը կարող է ուշադրությունը թեքել դեպի Կովկաս։ Սակայն սա Ադրբեջանին չի անհանգստացնում, քանի որ վերջինի համար ավելի շահեկան է ունենալ թույլ Հայաստան ՌԴ ազդեցության տակ, քան անկախ արևմտամետ Հայաստան, որը կուժեղանա ժամանակի ընթացքում։

 - ԽՍՀՄ փլուզումից հետո Կովկասում Թուրքիայի Հանրապետությունը տարածաշրջանի երկրների՝ ՌԴ-ից կախումը նվազեցնելու քաղաքականություն է վարել՝ առանց թշնամանալու վերջինի հետ։ 

Ըստ հոդվածի հեղինակի, չնայած վերոնշյալ տարբերություններին, Բաքվի վրա ազդելու Անկարայի լծակները սահմանափակ են, իսկ Թուրքիայի խարխուլ տնտեսությունը Էրդողանին կախվածության մեջ է դնում Ալիևից, որը բավականին մեծ ներդրումներ է արել Թուրքիայում, իսկ պատերազմից հետո մերձիշխանական ընկերություններին ԼՂ-ում շինարարության թույլտվություն է տվել։ 

Ավելին, էներգետիկ կապերը երկու երկրների միջև չափազանց կարևոր են, քանի որ Թուրքիան ցանկանում է դառնալ էներգետիկ հանգույց։

Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից հայտնել են, որ նպատակ ունենալով Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, կազմակերպվել է թուրքական լրատվամիջոցների մեդիատուր։ 

Հայերեն العربية Русский

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres