Կրթությունը՝ հասարակության և ուժեղ պետության հիմք. մեկնարկեց «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի գործունեությունը

5 րոպեի ընթերցում

Կրթության ոլորտում առկա խնդրները վեր հանելու, դրանց լուծումները գտնելու և ոլորտը զարգացնելու նպատակով մեկնարկեց «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի գործունեությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2024 թվականին։ 

«405 կրթական դաշինք»-ի հիմնադիր կառույցներն են «Այբ» կրթական հիմնադրամը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը (AMAA), «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «Սիմոնյան» կրթական հիմնադրամը (ԹՈՒՄՈ), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Հայ կրթական հիմնարկությունը, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի Հայաստանի գրասենյակը (ՀԲԸՄ Հայաստան):

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն, «405 կրթական դաշինք»  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սյուզաննա Շամախյանը նշեց՝ կրթությունը հասարակության  հիմքն է, և կրթված անհատ ունենալով մենք կունենաք կրթված հասարակություն, և բնականաբար՝ ուժեղ պետություն:

«Այս դաշինքի հիմնադիրները մեծ կարևորություն են տալիս կրթությանը տարբեր տեսակետներից: Կրթությունը մեր ազգի պարագայում նաև եղել է գոյության մեծ շարժառիթներից մեկը, որովհետև մեր լեզուն, մշակույթն ու արժեքները պահպանելով է, որ մենք կարողացել ենք լինել այնտեղ, որտեղ կանք և հիմա էլ ամեն օր դա անում ենք: Հիմա մենք փորձում ենք կրթությունը դարձնել մի արժեք և գործիք, որը մեզ թույլ կտա նաև ստեղծել, արարել և դառնալ շատ ավելի ուժեղ»,-ասաց Շամախյանը:

«405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի հիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շամամ Գևորգյանը նշեց՝ հիմանդրամի ռազմավարական գերակա ուղղություններն են կրթական քաղաքականությունն ու հանրային վերահսկողությունը, հետազոտությունն ու վերլուծությունը և կրթական ցանցի կառուցումն ու գործակցությունը: 

«Սրանք գործընթացներ են, որոնք կապված  են իրար: «405 կրթական դաշինք» դառնալու է հետազոտական կենտրոն, իրականացնելու է հետազոտություններ, որոնք պետք է փոխանցվի թե՛ հանրությանը, թե՛ մասնագիտական համայնքին, թե՛ պետությանը՝ օգնելու և աջակցելու պետական ծրագրերի իրականացմանը»,-ասաց հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենը:

Գևորգյանն ընդգծեց՝  Հայաստանն իրապես կարիք ունի ռազմավարական պատասխանատվություն ստանձնող մասնագիտական համայնքների ու միավորումների ձևավորմանն ու կայացմանը: Ըստ նրա՝ եթե ցանկանում ենք լինել անկախ և հզոր, պետք է ունենանք անկախ և մասնագիտացված  փորձագիտական մեծ ներուժ ունեցող միավորումներ: 

«Այս նախաձեռնության հիմքում առաջնայինը համագործակցային և փոխլրացման մեթոդն է, և այս համատեքստում մեր գործընկերային կողմը առաջին հերթին պետությունն է՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության: Մենք լիահույս ենք, որ կրթության զարգացման մեր տեսլականը  նույն է»,-նշեց նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով  նախագծի մեկնարկն, ընդգծեց՝ վստահ է, որ բոլոր այն   նպատակները, որոնք ներկայացվեցին, օգնելու են իրապես ունենալ այն կրթական համակարգն այնպիսին, ինչպիսին պատկերացնում են բոլորը:

«Կրթության ոլորտում այս պահին զգայուն փուլ է, և այն բոլոր գործընթացները, որոնք իրականացվում է կրթական բոլոր մակարդակներում, տարբեր ուղղություններով հսկայածավալ են: Մենք այդ աշխատանքների յուրաքանչյուրի ուղղությամբ այստեղ գտնվող կազմակերպությունների հետ առանձին-առանձին շատ արդյունավետ ծրագրեր ենք իրականացնում, բայց վստահ եմ, որ այս համախմբումը նաև հնարավորություն է տալու մեզ ունենալ նաև այն փորձագիտական քննարկումները, հակակշիռային փաստարկները, որոնց կարիքը մենք շատ ունենք»,-ասաց նախարարի տեղակալը:

Սվաջյանն ընդգծեց՝ նախարարությունը քննադատություն, կառուցողական առաջարկներ լսելու մեծ անհրաժեշտություն ունի: Նա  վստահեցրեց, որ դաշինքը դառնալու է այն հարթակը, որտեղ  կարողանալու են միասին քննարկել բոլոր այն ծրագրերը,  որոնք այնքան էլ արդյունավետ չեն իրականացվում, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք պլանավորում են իրականացնել միասին։ 

Հայերեն

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում