Միացյալ Նահանգներ

Մակրոնը ողջունել է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի գաղափարը

2 րոպեի ընթերցում

Մակրոնը ողջունել է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի գաղափարը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ողջունում է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին առաջարկությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Ես ողջունում եմ Ջիդդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններում ձեռք բերված առաջընթացը և, մասնավորապես, հնարավոր 30-օրյա հրադադարի գաղափարը», - գրել է Ֆրանսիայի ղեկավարը:

Նրա խոսքով՝ «աժմ  գնդակն, ակնհայտորեն, Ռուսաստանի դաշտում է»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է բանակցություններ վարել ռուսական կողմի հետ մոտ օրերս։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին չի բացառել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շփումներ տեղի ունենան առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Մարտի 11-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցություններ են վարել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Դրանց արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է, որ Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի և Վաշինգտոնի հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման։ Դրա դիմաց ԱՄՆ-ն հայտարարել է, որ վերսկսում է ռազմական օգնության մատակարարումը և հետախուզական տվյալների փոխանցումն Ուկրաինային:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում