Սիրիայի ղեկավարությունը պատմական համաձայնագիր է ստորագրել քրդերի հետ

4 րոպեի ընթերցում

Սիրիայի ղեկավարությունը պատմական համաձայնագիր է ստորագրել քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) հետ՝ նրանց պետական ​​կառույցներում ինտեգրելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։ 

Համաձայնագիրը ստորագրել են Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» հրամանատար Մազլում Աբդին։

ՍԴՈւ-ն ռազմական կոալիցիա է, որը 2015 թվականին ձևավորվել է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Այն բաղկացած է հիմնականում քրդական կազմավորումներից, սակայն նրա կազմի մեջ մտնում են նաև արաբական ցեղերի ներկայացուցիչներ և ասորիներ։ 

Սիրիայի ղեկավարությունը երկու կողմերի ստորագրությամբ հայտարարություն է հրապարակել, որում նշվում է, որ համաձայնություն է ձեռք բերվել «Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող բոլոր քաղաքացիական և ռազմական հաստատությունները ինտեգրել սիրիական պետության կառավարման համակարգում, ներառյալ սահմանային անցակետերը, օդանավակայանը և նավթի ու գազի հանքավայրերը»:

Ըստ համաձայնագրի՝ անհրաժեշտ է պահպանել բոլոր սիրիացիների իրավունքները և նրանց մասնակցությունը պետական հաստատություններում՝ անկախ կրոնական կամ էթնիկ պատկանելությունից։

Փաստաթղթում նշվել է. «Քրդական համայնքը ճանաչել սիրիական պետության կարևոր բաղադրիչ և երաշխավորել նրա սահմանադրական և քաղաքացիական իրավունքները: Ապահովել բոլոր տեղահանված սիրիացիների վերադարձն իրենց բնակավայրեր՝ միաժամանակ ապահովելով նրանց անհրաժեշտ պաշտպանությունը: Աջակցել սիրիական պետությանը նրա անվտանգությանն ու միասնությանը սպառնացող վտանգներին դիմակայելու հարցում։ Մերժել պառակտման, ատելության խոսքի և սիրիական հասարակության շերտերի միջև թշնամանք հրահրելու կոչերը»։

Համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի մինչև տարեվերջ։

Այս համաձայնությունը մեծ ձեռքբերում է Սիրիայի նոր կառավարության համար, որով Սիրիայի մեծ մասը կլինի նրանց վերահսկողության տակ։

Syria TV-ի հատուկ աղբյուրները պարզել են, որ սիրիական պետության և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» միջև համաձայնության ձեռք բերումը եղել է ԱՄՆ-ի ուղիղ դրդման արդյունքում։

Համա քաղաքի Ալ-Ասի հրապարակում հազարավոր քաղաքացիներ տոնել են Սիրիայի Արաբական Հանրապետության կառույցներին «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» ինտեգրման մասին համաձայնագրի ստորագրումը:

Սաուդյան Արաբիան ողջունել է համաձայնագրի ստորագրումը՝ բարձր գնահատելով սիրիական ղեկավարության ձեռնարկած միջոցները Սիրիայում քաղաքացիական խաղաղության պահպանման ուղղությամբ։

Ավելի վաղ սիրիական ծովափնյա շրջաններում բռնություններ են տեղի ունեցել։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր բռնությունների զոհ է դարձել 973 խաղաղ բնակիչ, չնայած այս թիվը վերջնական չէ։ Բացի այդ, զոհվել է Սիրիայի անվտանգության ուժերի և պաշտպանության նախարարության 231 անդամ և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 250 կողմնակից։  

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ