Քաղաքականություն

ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Ռուբիոյի առաջիկա հանդիպումը Ուկրաինայի պատվիրակության հետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Ռուբիոյի առաջիկա հանդիպումը Ուկրաինայի պատվիրակության հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 10-12-ը կայցելի Սաուդյան Արաբիա՝ Ջիդդա, որտեղ բանակցություններ կվարի Ուկրաինայի պատվիրակության հետ՝ ՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերջ դնելու ԱՄՆ նախագահի նպատակն առաջ տանելու համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի տարածած հայտարարության մեջ։

«Ջիդդայում նա կհանդիպի նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ՝ քննարկելու տարածաշրջանում ընդհանուր շահերն առաջ տանելու և ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունների ամրապնդման ուղիները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ Պետքարտուղար Ռուբիոն մարտի 12-ից 14-ը կմեկնի Կանադա՝  հանդիպելու G7-ի արտգործնախարարների  հետ՝ առաջ մղելու նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության օրակարգը:

Քննարկումները կկենտրոնանան Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հակամարտությունների վրա, Աֆրիկայում և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցությանը, ինչպես նաև Արևմտյան կիսագնդում կայունությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում