Կսահմանվեն Բելգիայում ՀՀ դեսպանությանը և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդի հաստիքներ
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով կսահմանվեն Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի մարտի 7-ին կայացրած որոշումները հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։