Չինաստանի արտգործնախարարը խոսել է Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին

4 րոպեի ընթերցում

Չինաստանի արտաքին քաղաքականության առաքելությունը մնում է անփոփոխ. Պեկինը կաշխատի բոլոր երկրների հետ՝ պաշտպանելու արդարությունը և նպաստելու աշխարհում խաղաղությանը և կայունությանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է China Daily պարբերականից, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին երկրի գլխավոր քաղաքական իրադարձության՝ «Երկու նիստ»-ի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Ի պատասխան հարցի՝ արդյոք ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի բանակցությունները կազդեն Պեկին-Մոսկվա ռազմավարական համագործակցության վրա, Վան Ին հայտարարել է, որ Չինաստանի և Ռուսաստանի բարեկամությունը նույնքան ամուր և կայուն կմնա, որքան նախկինում՝ անկախ միջազգային ասպարեզում տեղի ունեցող զարգացումներից։ 

«Երկկողմ հարաբերությունները կմնան հասուն, ամուր և կայուն այս անհանգիստ աշխարհում։ Հիմնվելով իրենց պատմական փորձի վրա՝ Չինաստանը և Ռուսաստանը որոշել են հետևել միմյանց նկատմամբ մշտական ​​բարիդրացիությանը և բարեկամությանը և շարունակել համապարփակ ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ շահի վրա», - ասել է Չինաստանի արտգործնախարարը։

Բացի այդ, նախարարն անդրադարձել է Չինաստանի և ԵՄ-ի փոխգործակցությանը՝ նշելով, որ դա ռազմավարական մեծ նշանակություն ունի, և որ կողմերի հարաբերություններն ազդում են ողջ աշխարհի վրա։ 

«Չինաստանի և Եվրոպայի ընդհանուր տնտեսության ծավալը գերազանցում է համաշխարհային տնտեսության մեկ երրորդը, և Չինաստան-ԵՄ համագործակցությունը մեծ ռազմավարական նշանակություն և ազդեցություն ունի ամբողջ աշխարհի վրա», - ասել է Վան Ին։

Նա խոսել է նաև Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին՝ շեշտելով, որ պետք չէ «ունենալ պատրանքներ», թե հնարավոր է ճնշում գործադրել Չինաստանի վրա և միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել նրա հետ։

«Չինաստանը և Միացյալ Նահանգներն ունեն մեծ ընդհանուր շահեր և համագործակցության տարածություն և կարող են դառնալ գործընկերներ՝ հանուն համատեղ զարգացման և բարգավաճման: Չինական կողմը կշարունակի առաջ մղել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները դեպի կայուն և առողջ զարգացում` նախագահ Սի Ծինփինի կողմից առաջադրված փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխադարձ շահավետ համագործակցության սկզբունքներին համապատասխան», - Վան Իի խոսքերն է մեջբերում Չինաստանի արտգործնախարության մամուլի ծառայությունը:

Պեկինում անցկացվում է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 14-րդ գումարման 3-րդ նստաշրջանը, ինչպես նաև Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի 14-րդ գումարման նստաշրջանը։ Դրանց բացմանը մարտի 4-ին մասնակցել են երկրի նախագահ Սի Ծինփինը և այլ պետական ու կուսակցական ղեկավարներ։ Քանի որ երկու մարմիններն էլ իրենց նստաշրջաններն ամեն տարի սկսում են նույն ժամանակահատվածում, այն հավաքական կերպով ստացել է «Երկու նիստ» անվանումը։ Նստաշրջանը կավարտվի մարտի 10-ին։ Նիստերի օրակարգում է կառավարության աշխատանքի վերաբերյալ ամենամյա զեկույցի քննարկումը։ 

Չինաստան

Չինաստանը նախատեսում է ՀՆԱ-ի 5% աճ ապահովել. Պեկինում մեկնարկել է երկրի գլխավոր  քաղաքական իրադարձությունը

Հայերեն Русский

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով