Պատահարներ

Հրշեջները մարել են Լոռու մարզի Արջուտ գյուղի անասնագոմերից մեկի տանիքում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Լոռու մարզի Արջուտ գյուղի անասնագոմերից մեկի տանիքում բռնկված հրդեհը

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 6-ին, ժամը 15:47-ին ահազանգ է ստացել, որ Արջուտ գյուղում այրվում է անասնագոմ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 20-րդ փողոցի 20-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 40 քմ):

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։43-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ), տանիքում կուտակած անասնակեր (մոտ 2 խմ) և ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 20 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում