Միացյալ Նահանգներ

Մակրոնը հույս ունի համոզել Թրամփին հրաժարվել եվրոպական ապրանքների համար մաքսատուրքերից

1 րոպեի ընթերցում

Մակրոնը հույս ունի համոզել Թրամփին հրաժարվել եվրոպական ապրանքների համար մաքսատուրքերից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ կկարողանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել, որ նա մաքսատուրքեր չսահմանի եվրոպական ապրանքների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է մարտի 5-ի երեկոյան հեռուստաուղերձում։

Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է, թե հույս ունի «Միացյալ Նահանգների նախագահին համոզել և հետ պահել» ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուց:

«Ես վարչապետին և կառավարությանը խնդրել եմ առաջարկություններ անել՝ հաշվի առնելով այս նոր համատեքստը», - հավելել է Մակրոնը։

Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր ԵՄ-ից բոլոր տեսակի ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու որոշման մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում