Մակրոնը պատրաստ է քննարկել Ֆրանսիայի միջուկային պաշտպանությունը եվրոպական դաշնակիցների վրա տարածելու հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիան պատրաստ է քննարկել իր միջուկային պաշտպանության տարածումը եվրոպական գործընկերների վրա, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 5-ի հեռուստաուղերձում, որի ընթացքում զգուշացրել է, որ Եվրոպան պետք է ընդունի Ռուսաստանից եկող սպառնալիքի առկայությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մեր միջուկային զսպումը պաշտպանում է մեզ. այն ամբողջական է, ինքնիշխան, լիովին ֆրանսիական։ Բայց արձագանքելով Գերմանիայի ապագա կանցլերի պատմական կոչին, ես որոշել եմ բացել ռազմավարական քննարկում մեր զսպման միջոցով Եվրոպա մայրցամաքում մեր դաշնակիցների պաշտպանության թեմայով», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

Ֆրանսիան և Բրիտանիան Եվրոպայի միակ միջուկային տերություններն են։ Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կասկած էր հայտնել այն առումով, որ ՆԱՏՕ-ն մինչև հունիս կմնա իր «ներկայիս ձևով», և կողմ էր արտահայտվել Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելուն՝ նրանց միջուկային պաշտպանության ընդլայնման շուրջ։ 

Հեռուստաուղերձում Մակրոնը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան ավելի մեծ գումար կծախսի պաշտպանության վրա և կշարունակի օգնել Ուկրաինային։ Նա մտահոգություն է հայտնել Ռուսաստանի առնչությամբ և ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխության առնչությամբ։ Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները «կմնա մեր կողքին»՝ հավելելով, որ եթե այդպես չլինի, Եվրոպան պետք է պատրաստ լինի։ 

«Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար.... Դրան հետևելը և ոչինչ չանելը խելագարություն կլինի», - ասել է Մակրոնը։ 

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Փարիզը կմեծացնի պաշտպանական ծախսերը, չնայած չի ասել, թե որքանով։ Նա նշել է, որ այդ ծախսերը ֆինանսավորելու համար հարկերի բարձրացում չի լինի, սակայն պետք է բարդ ընտրություններ կատարվեն։ 

Բրիտանիան և Գերմանիան նույնպես հայտարարել են պաշտպանական ծախսերը մեծապես ավելացնելու պլանների մասին։ 

Reuters գործակալությունը, հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Ֆրանսիան և Բրիտանիան մտադիր են Ուկրաինայի հետ վերջնական տեսքի բերել խաղաղության պլանը, որը պետք է ներկայացվի Միացյալ Նահանգներին։ Ըստ աղբյուրների՝ դա կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին»։ 

Հայերեն English Français Русский

Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

Շաքիի միջադեպի առնչությամբ պատկան մարմինների գործողությունները կարելի է քննարկել․ ԱԺ նախագահ

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր