Պատահարներ

Մերձքաղաքային էլեկտրագնացքի և մարդատար մեքենայի բախման հետևանքով երկու մարդ մահացել է

1 րոպեի ընթերցում

Մերձքաղաքային էլեկտրագնացքի և մարդատար մեքենայի բախման հետևանքով երկու մարդ մահացել է

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Երասխ երթուղով ընթացող մերձքաղաքային էլեկտրագնացքը մարտի 5-ին ժամը 19:30-ի սահմաններում բախվել է մարդատար մեքենայի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից, բախումը տեղի է ունեցել Մասիս-Արտաշատ վազուրդի չկառավարվող գծանցման հատվածում ՝ ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Մեքենայում գտնվող չորս անձանցից երկուսը մահացել են:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իր խորին ցավակցությունն է հայտնել մահացածների հարազատներին և մերձավորներին ու քաղաքացիներին հերթական անգամ կոչ արել՝ պահպանել գծանցումների հատման ճանապարհային երթևեկության կանոնները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում