Թուրքիա

Անկարան սպասում է Պուտինի այցին. «ՌԻԱ Նովոստի»

1 րոպեի ընթերցում

Անկարան սպասում է Պուտինի այցին. «ՌԻԱ Նովոստի»

Թուրքիան ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, սակայն կոնկրետ ժամկետներ առայժմ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Անկարայում բարձրաստիճան դիվանագիտական ​​մի աղբյուր։

«Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք, որ սպասում ենք հարգարժան Վլադիմիր Պուտինին», - ասել է գործակալության զրուցակիցը:

Հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ ՌԴ ղեկավարի այցը Թուրքիա, աղբյուրը հաղորդել է, որ «կոնկրետ ժամկետներ չկան»։

Ավելի վաղ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որը գտնվում էր Թուրքիայում, հայտարարել էր, որ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել, որ Անկարայում սպասում են նրա այցին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում