Զելենսկին մտադիր է նորից առաջադրվել նախագահի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ կլինի հրաժարվել պաշտոնից, եթե իր երկրին թույլ տան միանալ ՆԱՏՕ-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News-ը։ 

Լոնդոնում աշխարհի մի շարք ղեկավարների հետ տեղի ունեցած բանակցություններից հետո Sky News-ի լրագրողը Զելենսկիին հարց է ուղղել՝ արդյոք նա կարող է հրաժարական տալ, եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

«Ես ենթակա եմ փոխանակման ՆԱՏՕ-ի հետ։ Ես ասել եմ, որ կփոխանակեմ (իմ պաշտոնը) ՆԱՏՕ-ին անդամակցության հետ, այդ դեպքում դա կնշանակի, որ ես կատարել եմ իմ առաքելությունը։ ՆԱՏՕ-ն նշանակում է, որ ես կատարել եմ իմ առաքելությունը», - ասել է նա։ 

Միևնույն ժամանակ Զելենսկին ակնարկել է, որ կմասնակցի նախագահական ընտրություններին։ 

«Ինձ փոխելը հեշտ չի լինի, որովհետև բավարար չէ միայն ընտրություններ անցկացնել։ Պետք է թույլ չտալ, որ ես մասնակցեմ դրանց, իսկ դա մի քիչ ավելի դժվար կլինի», - ասել է Ուկրաինայի նախագահը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած բանավեճից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը և սենատոր Լինդսի Գրեհեմը կոչ էին արել, որ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարական տա։ 

«Ուկրաինայի նախագահը պետք է ընտրվի ոչ թե Լինդսի Գրեհեմի տանը, այլ Ուկրաինայում», - արձագանքելով այդ կոչերին՝ ասել է Զելենսկին՝ առաջարկելով սենատորին Ուկրաինայի քաղաքացիություն տալ, որպեսզի այդ հարցերում «նրա ձայնը կշիռ ունենա»։

Հայերեն Русский

Մենք պետք է սահմանադրական հիմքեր ունենանք ենթադրյալ հանցանքներ թույլ տված քաղաքական ուժերին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար. Գալյան

ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքներն արտացոլում են երկրում առկա ժողովրդավարությունը․ Գալյան

Գթաշենի ավերակների գեղատեսիլ խաչքարերը

Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին

Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը

Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը