Ռուսաստան

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը երբեք չի ընդունի կրակի դադարեցումը

1 րոպեի ընթերցում

The New York Times
The New York Times

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երբեք չի ընդունի կրակի դադարեցումը՝ հակառակ խաղաղ գործընթացի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին։ 

«Մենք երբեք չենք ընդունի հրադադարը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Զելենսկին՝ ընդհատելով Թրամփի խոսքը, երբ վերջինս փորձել է հիմնավորել հրադադարի անհրաժեշտությունը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 25 անգամ խախտել է Ուկրաինայի հետ նախկինում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները, ուստի Ուկրաինան չի պատրաստվում նորից հավատալ Ռուսաստանի խոստումներին։

Բացի այդ, Զելենսկին անդրադարձել է հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ստորագրվող համաձայնագրին, նշելով, որ «այն դեռ ամենը չէ»՝ ակնարկելով, որ Կիևը դեռ սպասում է ԱՄՆ-ից նորանոր աջակցություն։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում