Պատահարներ

Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 17 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա. ճանապարհը երթևեկելի է

1 րոպեի ընթերցում

Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 17 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա. ճանապարհը երթևեկելի է

Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը փետրվարի 26-ին, ժամը 11:32-ին շրջայցի ընթացքում նկատել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ ճոպանուղու մոտակայքում, խցանում է առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի և Շինուհայրի հենակետի մեկական մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա, Շինուհայրի առաջնային օգնության հենակետում օգնություն են ցուցաբերել թվով 16,  իսկ ճանապարհի խցանված հատվածում՝ 17 քաղաքացու։

Ըստ աղբյուրի՝ փրկարարների և պարեկների համատեղ օգնությամբ խցանումից դուրս է բերվել 105 բեռնատար, որոնք շարունակել են երթևեկությունը: Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում