ԱՄՆ-ը և Ուկրաինան դեռևս չեն համաձայնեցրել հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքը. Մարկո Ռուբիո
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի իշխանությունները չեն ավարտել հազվագյուտ հանածո մետաղների վերաբերյալ պայմանագրի համաձայնեցումը Ուկրաինայի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Չեմ կարող հաստատել դա: Ֆինանսների նախարար Բեսենթն աշխատում է պայմանագրի վրա: Վերջին տեղեկությունը, որը ստացել եմ, այն մասին է, որ շատ մոտ ենք գործարքի համաձայնեցմանը»,- հայտնել է Ռուբիոն:
Ավելի վաղ մի շարք արևմտյան լրատվամիջոցներ հայտնել էին, որ ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնության են եկել ուկրաինական հազվագյուտ հանածո մետաղների համատեղ արդյունահանման պայմանների շուրջ։ Ակնկալվում է, որ փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փաստաթուղթը ստորագրելու նպատակով կժամանի ԱՄՆ:
Կարդացեք հոդվածը` Русский