Գյումրին հնարավորություն ունի ընտրել լավ քաղաքապետ ու վերացնել անորոշությունները. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Գյումրին հնարավորություն ունի ընտրել լավ քաղաքապետ ու վերացնել անորոշությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ բացատրելով, թե ինչու գյումրեցին պետք է ընտրի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանին։

«Արդեն երկար տարիներ է, ինչ Գյումրին չունի լիարժեք քաղաքային իշխանություն: Կոալիցիոն իշխանությունը, որը միտված էր կարգավորելու նախորդ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, ցավոք, չկատարեց իր առջև դրված խնդիրները:

Հիմա Գյումրին ու գյումրեցին 100 տոկոսանոց հնարավորություն ունեն ընտրելու միակուսակցական իշխանություն, որը, համագործակցելով կառավարության հետ, կլուծի իր առջև դրված խնդիրները: Կառավարության մասնակցությամբ և աջակցությամբ անցած յոթ տարիներին բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Բայց, ինչպես և մյուս համայնքներում, դեռ շատ անելիք կա:

Իսկ ինչո՞ւ գյումրեցին պետք է ընտրի ՔՊ-ի թեկնածու ՍԱՐԻԿ Մինասյանին՝ Մեր Սարիկին:

- Սարիկ Մինասյանը Հեղափոխության գաղափարների կրող մարդ է:

- Աշխատասեր է: Հատկապես վերջին տարիներին ղեկավարելով Միասնական սոցիալական ծառայության Գյումրու գրասենյակը՝ կարողացել է ապացուցել, որ խարդախությունների գնացող չէ, պայմանավորվածությունների տրվող չէ, միջոցները արդյունավետ ծախսելու կողմնակից է:

- Հարգված է Գյումրու տարբեր շրջանակների կողմից՝ դպրոցից մինչև բակ ու փողոց, կոմունալի ծառայողից մինչև բարձր պաշտոնյաներ:

- Քիչ խոսում է, շատ գործում, ինչի մասին վկայում են Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնում իր արած բազմաթիվ աշխատանքները:

- Կրիմինալ չէ, խամաճիկ չէ, ծանր ծով տղա է:

Կոչս է՝ ակտիվ հետևել քարոզարշավին, չհոգնել, չտրվել մեդիաաղմուկներին ու ստերին, միշիկխանան, նախկին ու ներկա կրիմինալը, այլ դրածոներ պետք է արժանի պատասխան ստանան գյումրեցուց՝ քվեով: Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Գյումրին էլ ավելի է ծաղկելու ու լավ քաղաքագլուխ է ունենալու»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Հայերեն

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո