Մարզեր

Գյումրիում 2021-2024 թվականներին իրականացել է 12 սուբվենցիոն ծրագիր

2 րոպեի ընթերցում

Գյումրիում 2021-2024 թվականներին իրականացել է 12 սուբվենցիոն ծրագիր

Գյումրիում 2021-2024 թվականներին սուբվենցիոն ծրագրով իրականացվել է 12 ծրագիր՝ 8.2 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, որից 4 միլիարդ դրամը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ տեղեկացնելով, որ այս ընթացքում վերանորոգվել է 10 մանկապարտեզ, հիմնանորոգվել են մի քանի տասնյակ համայնքային փողոցներ, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել 10 ավտոբուս։

Պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է թարմացնել համայնքի կոմունալ ավտոպարկը։ Շուտով կսկսվի Գյումրիի Մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցումը: Բարեկարգվել և շարունակվում են բարեկարգվել այգիներ ու պուրակներ։

2021 թվականին Գյումրիում ավելի քան 171 միլիոն դրամ արժեքով կառուցվել է Գյումրիի «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը, նորոգվել է «Զանգակ» մանկապարտեզը` 194 միլիոն դրամ արժեքով։ Նշված ժամանակահատվածում վերանորոգվել են նաև Գյումրիի Խանջյան, Չայկովսկու, Տերյան և Նալբանդյան փողոցները, Հաղթանակ պողոտան:

Ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի կառուցումը։ 2022 թվականին շուրջ 120 միլիոն դրամով նորոգվել է Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհը:
 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում