Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է «Սուրմալու» կայարանի նախագծման մրցույթ հայտարարել

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է առաջիկայում հայտարարել «Սուրմալու» մետրոպոլիտենի կայարանի տեխնիկատնտեսական ուսումնասիրության և հայեցակարգի մշակման մրցույթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշեց, որ մրցութային գործընթացի պայմանները վերջնական համաձայնեցվել են փետրվարի 17-ին կայացած մասնագիտական խմբի նիստի ընթացքում։ Ներկայումս նախապատրաստվում է մրցույթի փաթեթը, և նախատեսվում է այն հայտարարել արդեն այս շաբաթվա վերջում։

«Մրցույթի ամբողջական փաթեթն արդեն պատրաստ է։ Բացի այդ, մշակվել է նաև հանրային ներդրումային նախնական ծրագիրը, որը հնարավոր է ներկայացնել կառավարությանը նախնական քննարկման համար։ Հաջորդիվ, այս աշխատանքների ավարտից հետո պատրաստ կլինենք «Սուրմալու» կայարանի նախագծման մրցույթը հայտարարելուն»,-նշեց փոխքաղաքապետը։

 

 

Հայերեն

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում

«ՖՐԵՍԿՈ»-ի շրջանակում կկայանա հանդիպում իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի հետ

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք

Podcast-Հարց բժշկին. ինչ անել միջատների խայթոցների դեպքում

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում

Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում

Հայրենասիրությունը ոչ միայն պատմության արժևորումն ու դրա հանդեպ էմոցիան է, այլ նաև պատասխանատվություն է պետության ներկայի և պարտավորություն ապագայի նկատմամբ․ ՆԳ նախարար

Թրամփն աջակցել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական համաձայնագրին

Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ

Երևանից Կապան՝ մեկ ժամում․ «Սյունիք» օդանավակայանը դիտարկում է նաև միջազգային չվերթների մեկնարկը