Իրան

ՀՀ ՔԿ նախագահն Իրանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության ճկուն կառուցակարգերին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՔԿ նախագահն Իրանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության ճկուն կառուցակարգերին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ հատկապես միջազգային-իրավական փոխգործակցության առումով:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: Կարևորելով երկու երկրների միջև առկա բազմոլորտ հարաբերությունները՝ Մեհդի Սոբհանին ընդգծել է խնդիրների լուծման ուղղությամբ Քննչական կոմիտեի և Դեսպանատան ներդրած համատեղ ջանքերը:

Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության ճկուն կառուցակարգերին, ինչը նպաստել է քրեաիրավական ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակմանը և դրանց արդյունավետ լուծմանը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկու երկրների քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվության բարձրացմանը վերաբերող հարցերը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը արդարադատության բնագավառում փոխադարձ ջանքերով համագործակցելու ուղղությամբ:  

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում