Իրավունք

Արդարադատության նախարարությունում այժմ ընթանում է պրոֆեսիոնալ կադրեր ունենալու գործընթաց․ նախարար

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարությունում այժմ ընթանում է պրոֆեսիոնալ կադրեր ունենալու գործընթաց․ նախարար

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն, ի դեմս արդարադատության նախարարության, ոլորտի քաղաքականությունը մշակում է այն ուղղությամբ, որ բոլոր գործերի դեպքում լինեն որոշակի ստանդարտներ, որոնք կպահպանվեն և՛ իրավապահ մարմինների, և՛ դատարանների կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախարարն ընդգծեց, որ իրենք գնում են այն ուղղությամբ, որ վերջնարդյունքում արդարադատությունը սպասարկի միայն արդարության շահը, և սպասարկումն իրականացվի որոշակի կոնկրետ ստանդարտների հիման վրա։ 

Անդրադառնալով արդարադատության նախարարությունում իրականացվող կադրային քաղաքականությանը՝ Գալյանը նշեց, որ այդ հարցում ունի մեկ հստակ դիրքորոշում, որի համաձայն՝ արդարադատության նախարարությունը մասնագիտական գերատեսչություն է, ուստի որևէ նախարար չի կարող իրեն թույլ տալ շռայլություն՝ նախարարությունում չունենալ մասնագետ կադրեր։ 

«Եթե մասնագիտական ներուժը պակաս լինի, ապա նախարարությունը կտապալվի իր ամենօրյա գործունեության մեջ։ Ես` որպես նախարար, մշտապես ձգտել և ձգտելու եմ ունենալ պրոֆեսիոնալ կադրեր, և հիմա նախարարությունում ընթանում է հենց այդ գործընթացը»,- նշեց Գալյանը։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում