Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունն Անդրկովկասում

2 րոպեի ընթերցում

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ջիհան Սուլթանօղլուի, Հարավային Կովկասում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստոֆ Շփեթի և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ քննարկել է Անդրկովկասում կայունության ապահովման միջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՌԴ արտգործնախարարությունը։

«Ընթացիկ տարվա մարտին նախատեսված ԱՄՔ-ի (խմբ.՝ Անդրկովկասում անվտանգության և կայունության միջազգային քննարկումների) հաջորդ փուլի նախապատրաստման համատեքստում դիտարկվել են այդ բանակցային ձևաչափի մասնակիցների առջև կանգնած առաջնահերթ խնդիրները, որոնք առաջին հերթին վերաբերում են ուժի չկիրառմանը, ինչպես նաև կայուն իրավիճակի պահպանմանը վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմանամերձ շրջաններում, այդ թվում՝ պետական ​​սահմանների սահմանագծման և սահմանազատման միջոցով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Անդրկովկասում անվտանգության և կայունության միջազգային քննարկումները տեղի են ունենում 2008 թվականից Ժնևում Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Օսիայի մասնակցությամբ՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչների միջնորդությամբ։ Աշխատանքն ավանդաբար  իրականացվում է երկու աշխատանքային խմբերով՝ անվտանգության և հումանիտար հարցերով: Ժնևյան քննարկումները մնում են երկխոսության միակ հարթակը Սուխումի, Թբիլիսիի և Ցխինվալի միջև:

Հայերեն Français Русский 中文

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել