«Հայաստան» դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու արտահերթ կամ հերթական ընտրություններին․ Ռոբերտ Քոչարյան
1 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը շարունակելու է ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ հնարավոր արտահերթ կամ հերթական ընտրություններին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով իր մասնակցությանը՝ Քոչարյանն ընդգծեց, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել դաշինքում, և հիմա արտահայտում է իր անձնական կարծիքը։
««Հայաստան» դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներում՝ լինի մեկի նախաձեռնությամբ փողոցային պայքար, թե հերթական կամ արտահերթ ընտրություններ։ Ձևաչափի մասով չեմ կարող որևէ բան հստակեցնել։ Իմ մոտեցումը հետևյալն է․ ամենից պրագմատիկ ձևաչափով պետք է մասնացել, որը առավելագույն հաջողություն պետք է ապահովի այդ պահի դրությամբ»,- ասաց Քոչարյանը։