Ռուսաստան

Զելենսկին հայտնել է ՌԴ-ի հետ պատերազմի ընթացքում 46 000 ուկրաինացի զինվորականի զոհվելու մասին

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտնել է ՌԴ-ի հետ պատերազմի ընթացքում 46 000 ուկրաինացի զինվորականի զոհվելու մասին

Ռուսաստանի դեմ պատերազմի գրեթե 3 տարիների ընթացքում ավելի քան 46 000 ուկրաինացի զինվորական է զոհվել, ևս տասնյակ հազարներն անհայտ կորել են կամ գերության մեջ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Մենք ունենք ֆիքսված թվով զոհեր՝ ավելի քան 46 000 զոհված զինվորական։ Նաև կան տասնյակ հազարավոր անհետ կորածներ կամ գերության մեջ գտնվողներ։ Եվ ստույգ հայտնի չէ, որովհետև անհետ կորածները կարող են մահացած լինել կամ գերության մեջ լինել»:

Զելենսկիի խոսքով՝ հնարավոր չէ ճշգրիտ որոշել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում